Օբաման արևադարձային հանգստի է մեկնել Ինդոնեզիա


Օբաման արևադարձային հանգստի է մեկնել Ինդոնեզիա
Հունիս 25 22:19 2017

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տնից հեռանալուց հետո շարունակում է վայելել ակտիվ հանգիստը մոլորակի տարբեր անկյուններում:


Ինչպես նշում է Al Arabiya-ն, այժմ Օբաման 10-օրյա հանգստի է մեկնել Ինդոնեզիա, որտեղ այցելելու է Բալի և Ջակարտա:

Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը ընտանիքի՝ կնոջ ու 2 դուստրերի հետ 10 օր կանցկացնի արևադարձային Ինդոնեզիայում:

Ինդոնեզական կողմի փոխանցմամբ՝ նախկին նախագահական ընտանիքը երեկ ժամանել է երկիր ու ուղիղ հյուրանոց գնացել:

Հավելենք, որ Օբաման դեռահասության ժամանակ 4 տարի ապրել է Ինդոնեզիայում, քանի որ նրա մայրն ամուսնալուծությունից հետո ամուսնացել է ինդոնեզացու հետ:

Հայտնի է, որ Օբաման այնտեղ ունի դպրոցական ընկերներ:



loading...