9 կանոն՝ խելացի կանանց համար


9 կանոն՝ խելացի կանանց համար
Հունիս 25 22:11 2017

Եթե դուք ձեզ խելացի կին եք համարում, ապա ստորև ներկայացված կանոներին պետք է հետևեք:
1. Որտեղ էլ որ երեկոյան զբոսնելիս լինեք, միևնույն է վերադարձեք տուն և ձեր անկողնում քնեք: Իսկական կինն իր ընկերների տանը գետնին կամ բազմոցին չի գիշերում:
2. Եթե ցանկանում եք որևէ վնասակար բան ուտել, ապա անհապաղ մեկ բաժակ ջուր խմեք:
3. Եթե արդեն կեսգիշեր է, սակայն դուք պետք է լոգանք ընդունեք, ապա ընտրեք քնելը: Ցանկացած դեպքում եթե երկընտրանքի առջև եք կանգնած, ապա ընտրեք քունը:
4. Ճանապարհորդեք: Ճանապարհորդությունները լավագույն միջոցն են նոր ծանոթություններ գրանցելու համար:
5. Երբ որևէ մեկին ցանկանում եք նկատողություն անել կամ խորհուրդ տալ, ապա ինքներդ ձեզ հարցրեք՝ արդյո՞ք դա ձեր գործն է:
6. Ձեր ժամանակն ու նյարդերը պետք չէ վատնել այն մարդու վրա, որը ձեզ չի գնահատում: Նման մարդ ձեզ անհրաժեշտ չէ:
7. Կասկածելի և ոչ հեռանկարային հարաբերություններ ձեզ անհրաժեշտ չեն: Ավելի լավ է լինել անկախ, քան կասկածելի հարաբերություններ ունենալ:
8. Վիճաբանությունները շատ հաճախ գլխացավերի և միգրենի պատճառ են դառնում: Ավելի լավ է ժամանակն ու նյարդերը խնայել:
9. Ոչ մի հանդիպում չարժե, որ դուք անհարմար զգեստ կամ կոշիկ կրեք:



loading...