Ամերիկացիները գերարագ անօդաչու սարք են ներկայացրել


Ամերիկացիները գերարագ անօդաչու սարք են ներկայացրել
Հունիս 25 22:05 2017

Ամերիկյան Kratos Defense & Security Solutions ընկերությունը Փարիզի Լե Բուրժե արվարձանում անցկացված միջազգային ավիասալոնի շրջանակներում ներկայացրել է XQ-222 Valkyrie կոչվող գերարագ անօդաչու սարքը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ սարքը ստեղծվել է կործանիչ օդաչուներին օդային աջակցություն ցուցաբերելու նպատակով: Սարքի առաջին թռիչքը պետք է իրականացվի 2018 թվականի գարնանը:

Kratos-ի հաղորդմամբ՝ սարքը պատկանում է անօդաչու ավիացիոն համակարգերի նոր դասին: Այն կարող է որպես բեռ տանել ոչ միայն հետախուզության և հսկողության համար նախատեսված միջոցներ, այլ նաև մահաբեր զենք: XQ-222 Valkyrie-ի երկարությունը մոտ 9 մետր է, իսկ թևերի բացվածքը՝ 6,7 մետր:

RNS-ը նշում է, որ Valkyrie-ը ստեղծվել է օդային թիրախի հիման վրա, և դրա առանձնահատկությունը համեմատաբար ցածր գինն է (մոտ 2-3 միլիոն դոլար), այնինչ երբ ժամանակակից ռազմական ինքնաթիռների միջին գինը 50-100 միլիոն դոլար է: Անօդաչու սարքի ազդեցության շառավիղն ավելի քան 3 հազար ծովային մղոն է (ավելի քան 5, 500 կիլոմետր):



loading...