Վաշինգտոնում հայտարարել են ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հեռանալու մասին


Վաշինգտոնում հայտարարել են ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հեռանալու մասին
Հունիս 25 22:00 2017

Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտնել է, որ Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը շուտով կհեռանա իր պաշտոնից: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ամերիկացի դիվանագետը հայտարարել է Twitter-ի իր էջում:

Մաքվոլի թվիթերյան հաղորդագրության մեջ ասվում է. «Դեսպասն Կիսլյակը պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ում ռուսական դեսպանությունից: Նրան լավագույնն եմ մաղթում: Երբ ես պետական ծառայության մեջ էի գտնվում, նրա հետ աշխատելը հաճույք էր, նույնիսկ երբ մենք տարակարծիք էինք լինում»:

Ավելի վաղ հղում անելով ՌԴ Պետդումայի` միջազգային հարցերով հանձնաժողովի աղբյուրին` լրատվամիջոցները հայտնում էին, որ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի պաշտոնում արդեն հաստատվել է ՌԴ փոխարտգործնախարար Անատոլի Անտոնովի թեկնածությունը:



loading...