Հիմալայներում ճոպանուղու խցիկի անկման հետևանքով զոհվել է 7 մարդ (լուսանկար)


Հիմալայներում ճոպանուղու խցիկի անկման հետևանքով զոհվել է 7 մարդ (լուսանկար)
Հունիս 25 20:35 2017

Հնդկաստանի հյուսիսային հանրահայտ լեռնային առողջավայրում ճոպանուղու խցիկներից մեկը պոկվել է ճոպանից ու ընկել։ Մահացել է 7 մարդ, այդ թվում երկու երեխաներով ընտանիքն ու նրանց էքսկուրսավարը։ Այս մասին հայտնում է India Today-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Հիմալայներում՝ Գուլմարգ քաղաքում։ Հաղորդվում է, որ ուժեղ քամու պատճառով ճոպանի վրա ծառ է ընկել։

Պարբերականը հայտնել է, որ ևս մոտ 100 մարդ մնացել էր բարձրության վրա։ Փրկարարներն արդեն իջեցրել են նրանց։



loading...