Խոշոր վթար Շիրակում. Բեռնատարը շրջվել է ու հայտնվել է դաշտում. կան վիրավորներ


Խոշոր վթար Շիրակում. Բեռնատարը շրջվել է ու հայտնվել է դաշտում. կան վիրավորներ
Հունիս 25 19:40 2017

Շիրակի մարզում, այսօր՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 56-ամյա Ռուբեն Պ.-ն իր վարած «ԳԱԶ 5312» մակնիշի 19 ՍՕ 600 համարանիշի բեռնատարով Քարաբերդ –Ձիթհանքով ճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդ Ռուբեն Պ.-ն, ուղեւորներ 21-ամյա Գարիկ Պ.-ն, 64-ամյա Ժորա Մ.-ն եւ Երվանդ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Գարիկ Պ.-ն աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի Թալինի մասնաճյուղում, իսկ Երվանդ Մ.-ն՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատում:



loading...