Հայ մետաղագործը ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգում հատուկ կրթաթոշակի է արժանացել


Հայ մետաղագործը ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգում հատուկ կրթաթոշակի է արժանացել
Հունիս 25 19:25 2017

ԱՄՆ-ում՝ Հյուսիսային Դակոտայի Արվեստի խորհուրդը որոշել է ամերիկահայ մետաղագործ Նորիկ Աստվածատուրովին ներկայացնել Ազգային ժառանգության կրթաթոշակին: Այս մասին գրում է minotdailynews.com-ը:

Աստվածատուրովը մրցանակը կստանա սեպտեմբերին, Վաշինգտոնում: Այն կազմում է 25 հազար դոլար: Կրթաթոշակը Միացյալ Նահանգներում հայտնի պարգև է, շնորհվում է ֆոլկ և ավանդական արվեստի լավագույն գործիչներին՝ ոչ միայն վարպետության, այլև ազգային ավանդույթները ներկայացնելու և տարածելու համար:

Աստվածատուրովն ընտանիքի հետ Հյուսիսային Դակոտա է եկել 1992-ին: Ժամանելու հենց առաջին տարուց նա բազմաթիվ աշխատարաններ է ունեցել, սովորեցրել և ցուցահանդեսներում ներկայացրել է հայկական մետաղագործությունը: Նրա աշխատանքները գնահատում են ոչ միայն Հյուսիսային Դակոտայում կամ ԱՄՆ-ի հայ համայքնը, այլև ԱՄՆ-ի ամբողջ տարածքում: Աստվածատուրովը նաև բազմաթիվ ներկայացուցչական մրցանակների է արժանացել:



loading...