Մոսկվայում անհայտ դիմակավոր անձիք ոսկերչական խանութ են թալանել


Մոսկվայում անհայտ դիմակավոր անձիք ոսկերչական խանութ են թալանել
Հունիս 25 21:05 2017

Մոսկվայի հարավում երեք անհայտ դիմակավոր անձիք ավազակային հարձակում են իրականացրել խանութի վրա։ Այս մասին հայտնել է քաղաքային նորությունների «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով ՆԳՆ-ի Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

«Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ ոսկերչական խանութ էին մտել երեք դիմակավոր անհայտ անձիք, որոնք վաճառողին սպառնալով ատրճանակի նման առարկայով, սեյֆից ու դարակներից գողացել են ոսկերչական իրեր ու հետո փախուստի դիմել»,- հայտնել են ոստիկանությունից։

ՆԳՆ-ում հավելել են, որ նյութական վնասի չափը ճշգրտվում է։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել «Ավազակություն» հոդվածով։



loading...