Քլոեի բարակ քիթն իմ նվաճումն է. Քարդաշյանների դիմահարդարը մի քանի գաղտնիքներ է բացահայտել


Քլոեի բարակ քիթն իմ նվաճումն է. Քարդաշյանների դիմահարդարը մի քանի գաղտնիքներ է բացահայտել
Հունիս 25 20:00 2017

Քիմ Քարդաշյանի դիմահարդար Ջոյս Բոնելին դիմահարդարման մասին շատ գաղտնիքներ գիտի։

Նա պատմել է իր նախընտրած դիմահարդարման եւ սիրած պարագաների մասին։
Նրա Instagram-ին հետեւում է ավելի քան երկու միլիոն մարդ։Հայտնի դիմահարդարի վերջին աշխատանքներից է Էմիլի Ռատաժկովսկու՝ Կաննի կինոփառատոնի դիմահարդարումը։

Նրա մշտական հաճախորդներից են նաեւ Ռիհաննան, Լիլի Օլդրիջը, Քրիսի Թեյգենը, Ջեսիկա Ալբան, Քենդալ Ջենները եւ այլ հայտնիներ։

«Իրական կյանքում ես գրեթե չեմ հարդարվում, սակայն ինձ դուր է գալիս դիմահարդարման միջոցով փոխել մարդկանց։ Քլոե Քարդաշյանի բարակ քիթը իմ նվաճումն է. նա որեւէ պլաստիկ վիրահատության չի դիմել, ինչպես շատերն են կարծում, պարզապես հաջող կոնտուրինգ է»,- նշում է դիմահարդարը։

Ջոյսին դուր է գալիս բնական դիմահարդարումը. «Իդեալական մաշկ, աչքերի շեշտադրում, նուդ երանգի շուրթեր եւ մի քիչ բրոնզագույն սնգույր»,- այսպես է նա նկարագրում դիմահարդարման իր սիրելի տարբերակը։

Instagram-ի վիդեոդասընթացները վերջինիս շատ ձանձրալի են թվում. «Վառ դիմահարդարումն ու նկարված հոնքերը ասես էպիդեմիա լինեն։ Մի՞թե գեղեցկության բլոգերներն իսկապես այդպես են դիմահարդարվում ամեն օր։ Չէ՞ որ դա չափից դուրս կոսմետիկա է, որը, հավանաբար, երեկոյան ստիպված պետք է քերել դեմքից։ Մարդիկ խենթանում են ֆոտոշոփի եւ ֆիլտրերի համար, ինչը սխալ է, ես բնական գեղեցկության կողմնակից եմ»,- նշում է նա։

«Ես նախընտրում եմ չեզոք բեժ երանգներ։ Վառ ընդգծում եմ միայն հոնքերը, սակայն Instagram-ի աղջիկներն ամբողջ դեմքը ներկում են տարբեր գույնի ստվերաներկով։ Արդյո՞ք իրականում տեսել եք աղջկա, ով քաղաքում զբոսնում է դեղին ստվերաներկով, որը ծածկում է դեմքի կեսը։ Իհարկե ոչ։ Այդպես ոչ ոք չի անում, իսկ Instagram-ում նրանք մարդկանց վրա մեծ ազդեցություն ունեն»,- նշում է նա։

 Դիմահարդարը նշել է նաեւ իր սիրած պարագաները. Giorgio Armani Luminous Silk տոնային քսուկ, տոնային հիմք՝ կոնսիլերի էֆեկտով La Prairie Skin Caviar Concealer, L’Oreal Paris Voluminous եւ Lancôme Hypnose թարթչաներկ, ինչպես նաեւ խոնավեցնող քսուկ՝ La Mer Crème։



loading...