Օձեր են հայտնաբերվել ավտոտնակում և կաթսայատանը. նրանցից մեկը 1,2 մետր է եղել


Օձեր են հայտնաբերվել ավտոտնակում և կաթսայատանը. նրանցից մեկը 1,2 մետր է եղել
Հունիս 25 18:50 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 25-ին, ժամը 14:45-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի բակի ավտոտնակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն ավտոտնակից բռնել են մոտ 25 սմ երկարությամբ իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, հունիսի 25-ին, ժամը 13:10-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի Ջրմուղի 3-րդ փողոցի տներից մեկի կաթսայատան ներսում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները կաթսայատանը բռնել են սահնօձ տեսակի օձ (մոտ 1.2 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:



loading...