Դաղստանում երկու գրոհային է ոչնչացվել


Դաղստանում երկու գրոհային է ոչնչացվել
Հունիս 25 18:30 2017

Դաղստանում ոստիկանների հետ փոխհրաձգության ընթացքում ոչնչացվել է երկու գրոհային: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Դաղստանի իրավապահ մարմինների աղբյուրը:

Նշվում է, որ զինված միջադեպը տեղի է ունեցել հունիսի 24-ի լույս 25-ի գիշերը՝ Խասավյուրտ քաղաքում:

«Ոստիկանության աշխատակիցներն ավտոմեքենա են կանգնեցրել փաստաթղթեր ստուգելու նպատակով: Փոխադրամիջոցի ներսում գտնվողները կրակ են բացել աշխատակիցների վրա և ոչնչացվել պատասխան կրակով», - պատմել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի խոսքով՝ սպանվածների ինքնությունը հաստատվել է. նրանք եղել են տեղական ավազակային խմբավորման անդամներ: