Դոնալդ և Մելանյա Թրամփերը՝ ԱՄՆ ֆինանսների նախարարի հարսանիքին (լուսանկարներ)


Դոնալդ և Մելանյա Թրամփերը՝ ԱՄՆ ֆինանսների նախարարի հարսանիքին (լուսանկարներ)
Հունիս 25 14:10 2017

Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հարսանեկան արարողությունը, որին ներկա են եղել երկրի նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 54-ամյա նախարարի համար սա 3-րդ ամուսնություն է: Նրա ընտրյալը 36-ամյա շոտլանդացի դերասանուհի Լուիզ Լինտոնն է, որի համար սա 2-րդ ամուսնություն է:

Աղբյուրը մանրամասնում է, որ, ընդհանուր առմամբ, միջոցառմանը ներկա է եղել 300 մարդ՝ այդ թվում նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, նախագահի դուստրն ու փեսան՝ Իվանկա Թրամփն ու Ջարեդ Քուշները: