Սոխը՝ այրվածքների, միջատների կծածի, մրսածության դեմ. զարմանալի հատկություններ, որոնց մասին քչերը գիտեն


Սոխը՝ այրվածքների, միջատների կծածի, մրսածության դեմ. զարմանալի հատկություններ, որոնց մասին քչերը գիտեն
Հունիս 25 18:20 2017

Ցավը մեղմելու համար տանը եղած բաղադրամասերն օգտագործելը փողը խնայելու և բնական ճանապարհով լավանալուն նպաստելու գերազանց միջոց է։ Բաղադրամասը, որ կա ձեր տանը, բայց մտքներովդ էլ չի անցել այն օգտագործել մրսածության, ցավի ու քորի դեմ, սոխն է։ Սոխը պարունակում է կվերցետին կոչվող ֆլավոնոիդ, որը հրաշալի հակաօքսիդանտ է։ Շատ օգտակար է օրգանիզմի համար։

 Թեթևացնում է այրվածքները

Եթե ճաշ սարքելիս այրվածքներ եք ստացել, բնական ցավազրկող դեղամիջոցը պիտի ձեռքի տակ լինի։ Սոխն այդ առումով շատ մատչելի միջոց է այրվածքը մեղմելու համար։ Սոխը նաև օժտված է հակաբորբոքային հատկություններով, որոնց շնորհիվ հնարավոր է կանխել ձեր մաշկի վարակն ու նպաստել արագ ապաքինմանը։ Փորձեք սոխի հյութ օգտագործել օրը մի քանի անգամ՝ մի քանի շաբաթվա ընթացքում՝ վերքի սպիները փոքրացնելու համար։

Միջատների կծածի դեմ

Միջատների կծածը հաճախ սոսկալի ցավ է պատճառում։ Գարունը բացվելուն պես մժեղները թակում են ձեր դուռը։ Ձերբազատվեք կծածներից՝ սոխով պրտելով միջատների կծած տեղը։ Վերացնում է ակաջի ցավը Սոխը 15 րոպե թողեք ջեռոցում։ Ժամանակը լրանալուն պես հանեք, սառեցրեք, մասերի բաժանեք ու քամեք։ Մի քանի կաթիլ սոխի հյութից կաթեցրեք ցավացող ականջի մեջ։ Թեպետ գիտական ոչ մի ապացույց չկա նման դեպքերում սոխի օգտակարության մասին, բայց բազմաթիվ դրական արձագանքներ կան, որ սոխը բավարարում է մարդկանց պահանջները։

Վերացնում է քթանցքների բռնվածությունը

Քթանցքների բռնվածությունը շատ է ընկճում։ Դա կարող է նաև ցավ առաջացնել, եթե ուղեկցվում է քթի խոռոչների լրացուցիչ ճնշմամբ։ Այդ ճնշումը թուլացնելու համար խորհուրդ է տրվում կտրտել միջին չափսի սոխը, դնել ամանի մեջ ու շնչել արձակած հոտը։

Պայքար մրսածության (գրիպի) դեմ

Եթե փորձում եք ազատվել մրսածության ու գրիպի ախտանիշերից, սոխը երկու կես արեք, քնելուց առաջ ամանով դրեք ձեր մահճակալի կողքին։ Քնած ժամանակ կշնչեք սոխի հոտն ու կամա թե ակամա կպայքարեք մրսածության և գրիպի ախտանիշերի դեմ։ Այնպես որ, եթե հաջորդ անգամ գրիպը սկսի զարգանալ, դեղատուն վազելու փոխարեն մտեք խոհանոց և բուժվեք բնական ճանապարհով։