Գազի արտահոսք՝ ավտոմեքենայում


Գազի արտահոսք՝ ավտոմեքենայում
Հունիս 25 17:24 2017

Հունիսի 25-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուզանդի փողոցում՝ Երգի պետական թատրոնի մոտակայքում կայանված ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի բաժնից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դադարեցրել են ՎԱԶ-2107 մակնիշի 35 sx 558 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի արտահոսքը: