Պայթյուն՝ Մոսուլում


Պայթյուն՝ Մոսուլում
Հունիս 25 17:12 2017

Մոսուլում պայթյուն  է որոտացել, ինչի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ավելի քան 20 հոգի վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով իրաքցի զինվորական բժիշկներին:

Պայթյունը որոտացել է Մաշահդա թաղամասում: Մահապարտն իրեն պայթեցրել է փախստականների բազմության մեջ, ովքեր փորձել են լքել պաշարված քաղաք: Զինվորական բժիշկների տվյալներով՝ տուժածների մեջ կանայք և երեխաներ կան:

Իրաքյան բանակին շաբաթ օրը հաջողվել է մի քանի անվտանգ միջանցք ստեղծել, որոնցով խաղաղ բնակիչները կկարողանան լքել Մոսուլը: