11 սովորական մթերք, որոնք վտանգավոր են մեծ քանակով օգտագործելու դեպքում


11 սովորական մթերք, որոնք վտանգավոր են մեծ քանակով օգտագործելու դեպքում
Հունիս 25 17:34 2017

Adme.ru-ն ներկայացրել է, թե որ մթերքը կարող է վտանգավոր լինել, եթե շատ օգտագործեք։

1. Գազար։ Սա կարող է միֆ թվալ, բայց չափից շատ գազար ուտելու դեպքում մաշկը կարող է դեղնանարնջագույն գույն ստանալ։

2. Խնձորի սերմեր։ Խնձորի սերմերը կապտաթթու են պարունակում, որը թույն է համարվում։

3. Բրազիլական ընկույզ։ 100 գրամ բրազիլական ընկույզը պարունակում է սելենի օրական չափաբաժնի 2000 տոկոսը։ Անկասկած, սելենը կարևոր էլեմենտ է, որը մասնակցում է նյութափոխանակությանը։ Սակայն դրա ավելորդ քանակը սպառնում է մազաթափությամբ, եղունգների թուլացմամբ, նևրոլոգիական խնդիրներով ու սրտային անբավարարությամբ։

4. Սուրճ։ Սուրճի մեծ չափաբաժինն աառաջին հերթին ազդում է սրտի վրա՝ առաջացնելով անքնություն, սրտխառոց և գլխացավեր։ Այս երևույթները նկատելի կդառնան, եթե երկար ժամանակվա ընթացքում օրվա մեջ 4-5 բաժակ սուրճ խմեք։

5. Թեյի սունկ։ Սա հարկավոր է օգտագործել ընդմիջումներով և փոքր քանակով։ Այն չի կարելի դիաբետի, որովայնի բարձր թթվայնության, սնկային հիվանդությունների, մի խումբ խանգարումների դեպքում։

6. Կարամբոլա։ Սրա՝ չափից շատ օգտագործման առաջին նշաններից են զկրտոցը, սրտխառնոցը, փսխումն ու թուլությունը։ Կարամբոլայի փոքր քանակը վտանգավոր է միայն նրանց համար, ովքեր երիկամների հետ կապված խնդիրներ ունեն։ Խորհուրդ չի տրվում նաև այն օգտագործել մեծ քանակով։

7. Մշկընկույզ։ Այն ավելացնում են մսին և թխվածքներին փոքր քանակով, քանի որ այն բավական ուժեղ համ ունի։ Արդեն 1 գդալը հանգեցնում է իրականության զգացման կորստի, անհանգստության, վախի և այլն։

8. Կարմիր ձկնկիթ։ Կարմիր ձկնկիթն առաջին հերթին վտանգավոր է դառնում սխալ պահպանման և կոնսերվանտների հետևանքով, որոնք օգտագործում են անբարեխիղճ արտադրողները։ Դրանցից մեկը Е239-ն է, որը որովայնում վերածվում է ֆորմալդեհիդի։ Դրա օգտագործումը կարող է հանգեցնել թունավորումների։ Բացի այդ՝ ձկնկիթը հիմնականում մեծ քանակով աղ է պարունակում, այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում այն օգտագործել։

9. Դառը նուշ։ Դառը նուշը նյութ է պարունակում, որը որովայնում վերածվում է կապտաթթվի։ Առավելագույն քանակը 10-ն է։

10. Ջուր։ Ջրի ավելորդ քանակը մեծացնում է նատրիումի և կալիումի քանակն արյան մեջ։ Նորմա է համարվում 2-3 լիտրը։

11. Կանաչ կարտոֆիլ։ Սա բնական պեստիցիդ է պարունակում, որը թունավոր է մարդու համար նույնիսկ ջերմային մշակման ենթարկվելու դեպքում։ Այն կարող է ուղեկցվել փսխմամբ, դիարեայով։