Կորել է քաղաքացի


Կորել է քաղաքացի
Հունիս 25 17:48 2017

Հունիսի 25-ին, ժամը 02:21-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի մոտակայքում քաղաքացի է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ոսկեհատ գյուղի դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են կորած՝ 1962 թ. ծնված Ռ. Հ.-ին:
Որոնողական աշխատանքներին մասնակցել է Ոսկեհատ գյուղի գյուղապետի տեղակալը: