Ավտոտնակում օձ է նկատվել


Ավտոտնակում օձ է նկատվել
Հունիս 25 16:56 2017

Հունիսի 25-ին, ժամը 14:45-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի բակի ավտոտնակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի բաժնից: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն ավտոտնակից բռնել են մոտ 25 սմ երկարությամբ իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Ինչպես նաև հունիսի 25-ին, ժամը 13:10-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի Ջրմուղի 3-րդ փողոցի տներից մեկի կաթսայատան ներսում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները կաթսայատանը բռնել են սահնօձ տեսակի օձ (մոտ 1.2 մ) և տեղափոխել անվտանգ տարածք: