«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ավարտեց կարիերան


«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ավարտեց կարիերան
Հունիս 25 18:00 2017

Ալվարո Արբելոան որոշել է ավարտել կարիերան 34 տարեկանում:

«Ֆիզիկապես ես պատրաստ էի շարունակել խաղալը: Բայց եկել է հրաժեշտ տալու ժամանակը: «Ռեալը» իմ ամբողջ կյանքի ակումբն է: Ես երբեք չեմ զանգահարի և աշխատանք չեմ խնդրի, բայց ես միշտ հասանելի կլինեմ առաջարկների համար»,- հայտարարել է Արբելոան Marca-ին տված հարցազրույցում:

Կարիերայի մեծ մասը Արբելոան անցկացրել է «Ռեալում (2004-2006, 2009-2016), որի կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն և 2 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան:

«Ռեալից» բացի Ալվարոն հանդես է եկել «Դեպորտիվոյի», «Լիվերպուլի», ինչպես նաև «Վեսթ Հեմի» կազմում, որում 2016-17թթ. մրցաշրջանում անցկացրել է 4 խաղ:

Իսպանիայի հավաքականի կազմում Արբելոան անցկացրել է 57 խաղ: Հավաքականի հետ ֆուտբոլիստի հաղթել է Եվրո-2008-ը, ԱԱ-2010-ը և Եվրո-2012-ը: