350 երեխայի երազանքը՝ քո ձեռքերում


 350 երեխայի երազանքը՝ քո ձեռքերում
Հունիս 25 16:20 2017

ՄԻԱՍԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵՆՔ 350 ԵՐԵԽԱՅԻ ԵՐԱԶԱՆՔԸ
Սիրելի' բարի մարդիկ, ուրախությամբ Ձեզ ենք ներկայացնում մեր նոր, չափազանց լուսավոր ու բարի լայնածավալ նախագիծը, որի շնորհիվ այս անգամ կօգնենք ոչ թե մեկ կամ երկու փոքրիկի, այլ կիրականացնենք մի ամբողջ գյուղի 350 երեխաների երազանքը:
Եվ այս բարի գործի մասնակիցը կարող եք դառնալ նաև Դուք:
Երևանից մոտ 50կմ հեռավորության վրա` Արարատի մարզում է գտնվում խոստումնալից «Նոր Կյանք» անունով փոքրիկ գյուղը: Տեղի երեխաները չունեն գրեթե ոչ մի զբաղմունք. նախկինում ֆուտբոլային դաշտ ծառայող տարածքն այժմ գտնվում է անխնա վիճակում: Երեխաների երազանքն է իրենց գյուղում ունենալ խաղահրապարակ: Միացյալ ուժերով մենք կարող ենք իրականություն դարձնել այս երազանքը, պարգևել գյուղի փոքրիկներին ավելի պայծառ, ուրախ և առողջ մանկություն:
Գյուղում գտնվող շուրջ 7300 քառ.մ. դաշտում մենք որոշել ենք ստեղծել մի մեծ խաղահրապարակ, որն իր մեջ կներառի ֆուտբոլի, բասկետբոլի ու վոլեյբոլի դաշտ, իսկ գյուղի ամենափոքրիկ բնակիչների համար առանձնացված հատվածում կդրվեն տարբեր տեսակի կարուսելներ:
Նախագիծն իրագործելու համար գումարի մի մասը ($2400) մեզ տրամադրել է արգենտինահայ երիտասարդների ֆուտբոլի թիմը: Նախնական հաշվարկով ընդհանուր պահանջվող գումարը կկազմի $5000:
Բոլոր ցանկացողները կարող են դառնալ այս լուսավոր նախագծի մի մասնիկը` մեզ հետ այցելելով գյուղ, մասնակցելով կամավորական աշխատաքներին կամ կատարելով նվիրատվություն:
Նվիրատվությունը կարող է կատարվել առցանց հետևյալ հղումով, որը կխլի ընդամենը մի քանի րոպե`
https://www.youcaring.com/newlifevillage-852628
Նվիրատվություն կատարելու այլ միջոցների, գյուղ այցելելու, կամավորական աշխատանքներին մասնակցելու և նախագծի հետ կապված ցանկացած այլ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`
098798980
077184664

Օգնենք հայ մանուկներին ֆեյսբուքյան էջից: