Լաս Վեգասում ձերբակալել են հայ տղամարդու՝ 5-ամյա որդուն սպանելու կասկածանքով


Լաս Վեգասում ձերբակալել են հայ տղամարդու՝ 5-ամյա որդուն սպանելու կասկածանքով
Հունիս 25 15:56 2017

Los Angeles Times-ի հաղորդմամբ՝ Լաս Վեգասում ոստիկանությունը ձերբակալել է Հարավային Փասադենայի բնակիչ, հայազգի Արամազդ Անդրեասյանին՝ 5-ամյա որդու անհետացման պատճառով։

Արամազդ Անդրեասյան ավագի ձերբակալությունը կատարվել է որդու սպանության կասկածանքով:

Երեխայի մայրը փոքրիկի անհետացման մասին ոստիկանությանը հայտնել էր ապրիլի 22-ին՝ այն բանից հետո, երբ երեխայի հայրը չի ներկայացել նշանակված հանդիպման վայր՝ երեխային մորը փոխանցելու համար:

Նույն օրը երեխայի հորն անգիտակից վիճակում հայտնաբերել էին իր մեքենայից ոչ հեռու:



loading...