Անձնագիրը կորցնելու համար անձի նկատմամբ որևէ պատասխանատվության միջոց չի կարող կիրառվել


Անձնագիրը կորցնելու համար անձի նկատմամբ որևէ պատասխանատվության միջոց չի կարող կիրառվել
Հունիս 25 15:50 2017

ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԶԵԿՈՒՄ

ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՁԸ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

Անձնագիրը կորցնելու համար անձի նկատմամբ որևէ պատասխանատվության միջոց չի կարող կիրառվել: Կորցրած անձնագրի փոխարեն նորը ստանալու համար անձը պետք է անմիջապես դիմի տարածքային անձնագրային ծառայություն, գրավոր տեղեկացնի անձնագրի կորստյան մասին: Կարող է միաժամանակ նորը ստանալու համար տեղում դիմել:
Նախկինում գործում էր այլ կարգ. քաղաքացին պետք է դիմեր ոստիկանության տարածքային բաժին, նրա դիմումի հիման վրա ԶԼՄ-ով տարածվում էր հայտարարություն, սահմանված ժամկետը անցնելուց հետո, եթե անձնագիրը չէին գտնում, քաղաքացին դրանից հետո միայն կարող էր դիմել նորը ստնալու համար:
Այժմ գործընթացն իրականացվում է առավել պարզեցված եղանակով:
Բացի այդ, նախկինում ՎԻՎ ՀՀ օրենսգրքով գործում էր վարչական պատասխանատվություն անձնագիրը կորցնելու համար:
_________________________________________________
ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ԼԻՆԵԼ ՈՒՇԱԴԻՐ ԻՐԵՆՑ ԱՆՁԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ