Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Երևան կժամանի այսօր


Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Երևան կժամանի այսօր
Հունիս 25 15:26 2017

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Երևան կժամանի այսօր` հունիսի 25-ին, ժամը 23։50-ին՝ Կիև-Երևան չվերթով:

Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք` բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Խարկովում մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը:

Բռնցքամարտիկներն ավարտված առաջնությունում մեկ ոսկե մեդալ նվաճեցին` 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովի շնորհիվ: