Օրվա հրամայականներից է Սահմանադրական հեղափոխության իրականացումը. Րաֆֆի Հովհաննիսյան


Օրվա հրամայականներից է Սահմանադրական հեղափոխության իրականացումը. Րաֆֆի Հովհաննիսյան
Հունիս 25 14:42 2017

Այսօրվա հրամայականներից է Սահմանադրական հեղափոխության իրականացումը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարում իր ելույթում նշել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա իր խոսքում նշեց, որ Հայաստանը ճգնաժամից կարող է դուրս գալ միայն համազգային կոնսոլիդացիայի միջոցով, սակայն այժմյան իշխանությունն այդպիսի ցանկություն չունի։

Նրա խոսքով, այլ ելք չի մնում , քան վերականգնել մարդկանց հավատը իշխանության եւ ապագայի հանդեպ։ «Պետք է գործողության մեջ դնել հնարավոր ամեն ինչ։ Սկսած պայքարի նորանոր կենտրոններ ստեղծելուց, վերջացրած հակապետական միջազգային պայմանագրերը եւ հակասահմանադրական ազգային օրենքները չճանաչելով։ Կարեւոր անելիքներից է իշխանության բռնազավթման թեմայի արդիականացումը»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։