Հայտնի են Երևանից Մոսկվա մեկնող ավտոբուսի վթարից տուժածների անունները


Հայտնի են Երևանից Մոսկվա մեկնող ավտոբուսի վթարից տուժածների անունները
Հունիս 25 14:36 2017

Թբիլիսիի ճանապարհին Երևան-Մոսկվա երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով տուժել են ուղևորներ Մարգարիտա Մարտիրոսյանը (60 տ), Բարբարա Պետրոսյանը (60 տ) և Մարգարիտա Կիրիևան (78 տ)։ Մարգարիտա Մարտիրոսյանն ու Բարբարա Պետրոսյանը տեղափոխվել են Մառնեուլ քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ժամը 11:08-ին Թբիլիսի-Գարդաբանի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող Scania մակնիշի 97 DT 777am պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Արա Հովհաննիսյան) բախվել է Nissan Tiida մակնիշի IL100KA պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Էթերի Գավաշելիշվիլի):

Ժամը 13:04-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ նախնական տեղեկություն է ստացվել, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Մառնեուլ-Թբիլիսի ավտոճանապարհին՝ Տսալասկուրի գյուղի մոտակայքում։



loading...