Չինաստանում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. կա 109 անհետ կորած


Չինաստանում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. կա 109 անհետ կորած
Հունիս 25 14:08 2017

Չինաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ ևս 109 մարդ անհետ կորած է համարվում: Հիշեցնենք, որ Չինաստանի Սիչուան նահանգում հորդառատ անձրևների հետևանքով հսկայական սողանք էր առաջացել, ինչի հետևանքով էլ Մաոսյան գյուղում փլվածքների տակ է մնացել 100-ից ավելի մարդ, հաղորդում էր BBC-ն։ Նշվում էր, որ սողանքը այդ գյուղում հողին է հավասարեցրել 40 տուն։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են նաև բուլդոզերներ։ Փրկարարները հույս ունեն գտնել ողջ մնացածների։