ԿՀՎ-ը Ռուսաստանին մեղադրել է ԱՄՆ-ում ժողովրդավարությունը խաթարելու մեծաթիվ փորձերի համար


ԿՀՎ-ը Ռուսաստանին մեղադրել է ԱՄՆ-ում ժողովրդավարությունը խաթարելու մեծաթիվ փորձերի համար
Հունիս 25 13:40 2017

ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ փորձում է խաթարել ժողովրդավարությունն ԱՄՆ-ում:

Պոմպեոյի խոսքով՝ Մոսկվան ամերիկյան ընտրություններին միջամտում է «շատ երկար ժամանակ և դա չպետք է ոչ ոքի զարմացնի: ԱՄՆ հետախուզական ծառայությունները «Ռուսաստանին կանգնեցնելու» միջոցներ գտնելու առաջադրանք ունեն», կարծում է նա:

Միաժամանակ, ԿՀՎ տնօրենը չի հաստատել Washington Post թերթի տեղեկությունը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջամտել է ԱՄՆ 2016 թ. նախընտրական արշավին: