Արագածոտնում Opel-ը 180 մ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ջրատարում. հարազատ եղբայրները մահացել են. Shamshyan.com


Արագածոտնում Opel-ը 180 մ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ջրատարում. հարազատ եղբայրները մահացել են. Shamshyan.com
Հունիս 25 12:38 2017

Այսօր՝ հունիսի 25-ին ժամը 00:10-ի սահմաններում Opel մակնիշի 34 RD 779 համարանիշի ավտոմեքենան Երևան –Գյումրի ավտոճանապահի 24-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, Աշտարակի կամրջի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 180 մ մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ջրատարում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի 14 շենքի բնակիչ, 34-ամյա Արարատ Քալաշյանը տեղում մահացել է, իսկ նույն հասցեի բնակիչ, 44-ամյա Արմեն Քալաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:

Կայքի տեղեկություններով՝ մահածացները հարազատ եղբայրներ են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: