Ռոնալդուն չի գտնի այնպիսի ակումբ, որն իրեն ավելին կտա, քան Ռեալը.Սալգադո


Ռոնալդուն չի գտնի այնպիսի ակումբ, որն իրեն ավելին կտա, քան Ռեալը.Սալգադո
Հունիս 25 12:21 2017

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Միչել Սալգադոն, որն այժմ որպես փորձագետ աշխատում է հեռուստաընկերությունում, կարծիք է հայտնել, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չպետք է հեռանա «Արքայական ակումբից»:

«Ռեալի» ֆուտոլիստները չեն ցանկանում, որ Կրիշտիանուն հեռանա ակումբից:

Ռոնալդուն չի գտնի մի այնպիսի ակումբ, որը նրան ավելի շատ կտա, քան` «Ռեալը»,- Սալգադոյի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Հիշեցնենք` շշուկների համաձայն Ռոնալդուն ցանկանում է հեռանալ մադրիդյան ակումբից` իսպանական դատարանի հետ ունեցած խնդիրների պատճառով:

Նա մեղադրվում է 2011-ից 2014 թվականների ընթացքում 14,7 մլն եվրո հարկերի վճարումից խուսափելու մեջ: