Էրդողանն ուշագնաց է եղել մզկիթում


Էրդողանն ուշագնաց է եղել մզկիթում
Հունիս 25 12:00 2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուշագնաց է եղել մզկիթում առավոտյան աղոթքի ժամանակ: Այս մասին հայտնում է Hurriyet թերթը:

Հաղորդվում է, որ Էրդողանն իրեն վատ է զգացել մուսուլմանական Ուրազ-բայրամ տոնի կապակցությամբ աղոթքի ժամանակ:

«Ես վատ զգացի դիաբետի հետ կապված ճնշմանս պատճառով: Հիմա լավ եմ»,- հայտարարել է Էրդողանը:

Թերթի տեղեկությամբ՝ երբ Էրդողանն իրեն վատ է զգացել, նրան են մոտեցել թիկնապահները, հետո բժիշկներն են գնացել: Լրագրողներին մոտ չեն թողել մզկիթին, նա հարցազրույց է տվել աղոթքի ավարտից հետո: