Արարատի մանկապարտեզում պայթյուն է եղել, ապա հրդեհ է բռնկվել


Արարատի մանկապարտեզում պայթյուն է եղել, ապա հրդեհ է բռնկվել
Հունիս 25 11:33 2017

Հունիսի 24-ին, ժամը 17:55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տափերական գյուղի մանկապարտեզից լսվել է պայթյունի ձայն, որին հաջորդել է հրդեհը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին, մարվել՝ 19:16-ին: Այրվել է Տափերական գյուղի Իսակովի փողոց թիվ 2 հասցեում գտնվող մանկապարտեզի նախասրահի մուտքը՝ մոտ 50 քմ, միջնապատը (5 քմ) և 2 փայտե դուռ։ Տուժածներ չկան: