Իրանում ձերբակալել են ԻՊ-ի հետ առնչություն ունեցող և ահաբեկչություն նախապատրաստող խմբի անդամներին


Իրանում ձերբակալել են ԻՊ-ի հետ առնչություն ունեցող և ահաբեկչություն նախապատրաստող խմբի անդամներին
Հունիս 25 11:06 2017

Իրանի անվտանգության ծառայությունները ձերբակալել են «Իսլամական պետության» հետ կապ ունեցող խմբավորման անդամների, որոնք երկրի կրոնական վայրերում մի շարք հարձակումներ էին նախապատրաստում ռումբերի և ահաբեկիչների միջոցով:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, իրանական գործակալության տվյալներով` Իրանի հետախուզությունը «կարողացել է ձերբակալել մի խումբ մարդկանց, որոնք պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել կրոնական վայրերում»: Ուժայինները գրոհայինների մոտ պայթուցիկներ և մահապարտների գոտիներ են հայտանբերել:

Խուզարկումների ընթացքում նրանց մոտ հայտնաբերվել և առգրավվել է 3 «Կալաշնիկով» հրացան, գնդացիր, գիշերային տեսողության ակնոցներ, երեք հեռախոս` հեռավորության վրա պայթյուն իրականացնելու հնարավորությամբ, մեծ քանակությամբ փամփուշտներ և այլ սարքավորումներ: