Լոնդոնում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում


Լոնդոնում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում
Հունիս 25 10:28 2017

Լոնդոնի Բենթալ Գրին արևելյան շրջանում հրդեհ է բռնկվել բնակելի շենքի բնակարաններից մեկում: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Մեծ Բրիանիայի մայրաքաղաքի հակահրդեհային ծառայության կայքը:

Գերատեսչության տվյալներով` դեպքի վայրում 10 հրշեջ հաշվարկ և ընդհանուր առմամբ 72 փրկարար է աշխատում:

Հրդեհի մասին զանգն ստացվել է տեղի ժամանակով 16:25-ին (երևանյան` 19:25): Նշվում է, որը կրակ բռնկվել է շենքի երրորդ հարկում, այրվել է նաև շենքի տանիքը:

Հրդեհի պատճառը դեռևրս հայտնի չէ: Մեկ տղամարդ հոսպիտալացվել է՝ շնչուղիների աշխատանքի դժվարացման պատճառով:

Լոնդոնյան տներում հրդեհի բռնկման դեպքերին առավել մեծ ուշադրություն է դարձվում հունիսի 14-ի խոշոր միջադեպից հետո, երբ Grenfell Tower բազմաբնակարանային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 79 մարդ էր զոհվել:



loading...