Հունիսի 25-ի աստղագուշակ


Հունիսի 25-ի աստղագուշակ
Հունիս 25 01:01 2017

Խոյ

Խոյերին օրը կարող է դարձնել գրգռվող կամ քմահաճ: Մինչ երեկո դժվար կլինի վերահսկել զգացմունքները: Խնդիրների արմատը կարող է լինել սեփական սովորությունների և ցանկությունների միջև կոնֆլիկտը: Արժե ավելի հանդուրժող լինել մտերիմների նկատմամբ, չփչացնել հարաբերություններն ընտանիքի, ամենամոտ հարևանների, հին ընկերների հետ: Փոխզիջման ճանապարհը կհուշի ինտուիցիան:

Ցուլ

Ցուլերին ձանձրույթ չի սպառնում, քանի որ վերջին տպավորությունները երկար կտևեն: Միևնույն ժամանակ, օրվա ընթացքում աստիճանաբար կիջնի ջանքերի արդյունավետությունը, որոշ նախաձեռնություններ անսպասելի արդյունք կտան: Օրվա ընդհանուր մթնոլորտը կբնութագրվի ոչ միայն բարձր տրամադրությամբ, այլև աճող նյարդայնությամբ: Հուսադրող միտումները զարգացնել և պահպանել օգտակար կապերն ավելի լավ է առավոտից:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում ժամանակին կանգ առնել, այլապես հնարավոր է էներգիայի, միջոցների կամ պաշարների գերծախս: Եթե նախօրեին ինչ-որ բանում բացահայտ անզսպվածություն եք թույլ տվել, բացառված չեն անսպասելի հետևանքները: Մեծ է շատ ուտելու նկատմամբ օրգանիզմի ոչ ստանդարտ արձագանքի հավանականությունը: Եթե փողերը հաշվել չգտիտեք, հնարավոր է շատ արագ կորցնեք ձեռք բերածը:

Խեցգետին

Խեցգետինների համար օրը հղի է նյարդայնությամբ, հատկապես, եթե նախօրեին շատ ուժ եք ծախսել, ինչ-որ բանի վրա մեծ հույսեր եք դրել: Նախաձեռնող Խեցգետիններին կուրախացնի իրենց ջանքերի յուրօրինակ արդյունքը, երկչոտ Խեցգետինները կզղջան բաց թողած հնարավորության համար: Ոգևորության պաշարը և ցանկությունները նույնը կմնան, մինչդեռ ֆիզիկական և մտավոր էներգիան կսկսի սպառվել:

Առյուծ

Առյուծների մոտ հնարավոր է զգացմունքային անհարմարություն, իրադարձությունների ցանկացած ելք կարող է խախտել հոգեկան անդորրը: Անհանգստություն կարող է առաջացնել իրադրության, սովորությունների, տեմպերի, մտածելակերպի փոփոխությունը: Աստղերը հուշում են, որ անհավասարակշռության կարող է հանգեցնել և պասիվությունը. խնդիրներից և փոփոխություններից խուսափելու փորձը հղի է տեղեկատվության կամ զգացմունքների պակասով:

Կույս

Կույսերի համար օրվա ընդհանուր ֆոնը դրական է: Բացառված չէ անակնկալը, որը կօգնի իրականացնել ցանկությունը կամ արագացնել գործերի ընթացքը: Եթե բավականաչափ ակտիվություն և հնարամտություն եք դրսևորել, գործադրված ջանքերի արդյունքը կարող է գերազանցել սպասելիքները: Միևնույն ժամանակ, լավատեսական տրամադրությունը կարող է խանգարել իրականությունն ադեկվատ գնահատելուն:

Կշեռք

Օրվա իրադարձությունները Կշեռքներին դրդում են զգացմունքային և այլ ծայրահեղությունների: Հնարավոր են դժվարություններ իրականության և հեռանկարների, ուրիշների նվաճումների և սեփական դերի օբյեկտիվ գնահատման մեջ: Եթե որոշակի ռազմավարական քայլ է ձեռնարկվել, օրինաչափ է դրա ելքի նկատմամբ անհանգստությունը: Աստղերը հուշում են, որ ջանքերն իզուր չեն, սակայն արդյունքների վերլուծությունն ավելի լավ է թողնել վաղվան:

Կարիճ

Կարիճներին օրը խոստանում է իրադարձությունների բարենպաստ զարգացում: Եթե ժամանակն իզուր չեք վատնել, ապա գերազանց սկիզբ եք դրել դրական գործընթացներին: Չնայած դափնիների վրա քնելու և ձեռք բերածի պտուղներից հանգիստ օգտվելու հնարավորությանը՝ ձեզ կարող է համակել շարունակության ծարավը: Հզոր խթան կլինի նոր հորիզոնների, ինչ-որ վառ ռոմանտիկ, արկածային, հոգևոր ասպեկտի բացահայտումը:

Աղեղնավոր

Աղեղնավորներին կարող է ժամանակ պահանջվել հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելու, գործերում և հարաբերություններում հավասարակշռության վերականգնման համար: Աստղերը խոստանում են ցանկացած փորձության հաջող ելք, սակայն չեն բացառում սթրեսի, վնասի, հաղթանակի համար բարձր գնի հավանականությունը: Սովոր գործընթացները կարող են պահանջել կենցաղի կամ մտածողության վերակառուցում:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար այսօր առավել հարմարավետ կլինի դիտորդի կարգավիճակը: Եթե իրադարձություններին անձամբ եք ներգրավված, մինչ գիշեր հնարավոր են տրամադրության փոփոխություններ, զարմանքի, նյարդայնության պահեր: Իրավիճակն անկայուն է և մինչև վերջին պահը կարող է անկանխատեսելի զարգանալ: Բացառված չեն երկխոսության, խաղի, մրցակցային պայքարի մեջ յուրօրինակ շրջադարձերը:

Ջրհոս

Ջրհոսները ստիպված կլինեն մարտավարություն ընտրել՝ ելնելով հանգամանքներից: Կարող է անակնկալ լինել այս կամ այն գործողության արդյունքը, հատկապես, եթե դա ձեզ համար նոր փորձ էր: Հաջող ջանքերի կողմնակի էֆեկտը կարող են լինել վնասվածքները, այդ թվում՝ անզգուշության հետևանքով: Արժե հաշվի առնել, որ շատ հիվանդություններ այսօր կարող են հրահրված լինել զգացմունքային վիճակով կամ իրավիճակի անսովորությամբ:

Ձկներ

Եռանդուն և նախաձեռնող Ձկներին օրը հոգեկան վերելք է խոստանում: Հնարավոր է մի շարք հույսերի և ցանկությունների անսպասելի իրականացում: Բացառված չէ դրական ճգնաժամը, որն իրադարձությունները կշրջի ձեզ անհրաժեշտ ուղղությամբ: Փոփոխությունների մի մասը ոչ միայն արտաքինից արդյունավետ, այլև ճակատագրական կլինի: Հաջողությունը կոգեշնչի նոր սխրագործությունների, սակայն աստղերը հուշում են, որ կրկնակի ռեկորդներն այսօր քիչ հավանական են:



loading...