Սովորում ենք պատրաստել Raffaello-ի միջի անկրկնելի համեղ կրեմը


Սովորում ենք պատրաստել Raffaello-ի միջի անկրկնելի համեղ կրեմը
Հունիս 25 15:00 2017

Ձեզ հարկավոր է
կոկոսի փոշի - 70 գր
խտացրած կաթ - 400 գր
կարագ -200 գր
սպիտակ շոկոլադ - 200 գր


Պատրաստման եղանակը
1. Կարագն ու շոկոլադը հալեցրեք ու իրար խառնեք: Հալեցրեք թույլ կրակի վրա և անընդհատ խառնեք:
2. Ավելացրեք խտացրած կաթը և լավ խառնեք:
3. Հետո ավելացրեք կոկոսի փոշին ու կրկին խառնեք, մինչև համասեռ զանգված ստանաք:
4. Պատրաստի զանգվածը լցրեք ապակե տարայի մեջ և 5 ժամով կամ ավելի լավ կլինի ամբողջ գիշերը թողեք սառնարանի մեջ: