Օգտակար խորհուրդներ ամեն օրվա համար


Օգտակար խորհուրդներ ամեն օրվա համար
Հունիս 25 14:50 2017

Ներկայացնում ենք օգտակար խորհուրդներ, որոնք պետք կգան կենցաղում և առօրյայում առհասարակ.


1. Եթե դուք մտադրվել եք թխվածքաբլիթ պատրաստել և պարզվել է, որ տանը ձու չկա, իմացեք, որ դրանց հեշտությամբ կփոխարինի բանանը (կես բանան մեկ ձվի փոխարեն):

2. Որպեսզի վազքի ժամանակ կողքը չցավի, արտաշնչեք ամեն անգամ, երբ ձախ ոտքը դիպչում է գետնին:

3. Գիշերները ըմպեք խնձորի հյութ՝ նրա մեջ պարունակվում են այնպիսի նյութեր, որոնցից երազները դառնում են ավելի վառ:

4. Որպեսզի հեռախոսի երաժշտությունը ավելի բարձր հնչի, տեղադրեք այն մետաղյա ամանի մեջ:

5. Եթե այրել եք լեզուն, շաքարը կօգնի մեղմացնել ցավը:

6. Կապտուկներից ձերբազատվելու համար, դրենք դրանց վրա 9% քացախի թրջոցներ:

7. Քնկոտության ժամանակ պահեք շունչը որքան կկարողանաք, հետո դանդաղ արտաշնչեք: Այս հնարքը կարագացնի սրտի զարկերը և քնկոտությունը անմիջապես կանցնի:

8. Մոծակը խայթե՞լ է: Տաքացրեք մետաղյա գդալը և դրեք խայթած մասի վրա: Ռեակցիան կդադարի և կվերանա քորը: Միայն նայեք չայրվեք: Գդալը պետք է շատ քիչ տաքացնել:

9. Երբ զգում եք, որ ուր որ է պետք է փռշտաք, սեղմեք լեզուն քիմքին և ամեն ինչ կանցնի:

10. Բաբախող գլխացավը կարելի է մեղմացնել, ճակատը շփելով կես կիտրոնով կամ լայմով: