Պանրով կարկանդակ


Պանրով կարկանդակ
Հունիս 25 12:07 2017

Բաղադրիչներ

կաթ - 200մլ
շաքարավազ - 2թ/գդ
խմորիչ - 1թ/գդ
ալյուր - 300գր
կարագ - 2ճ/գդ
պանիր հալված - 10 շերտ
ձվի դեղնուց - 1 հատ


Պատրաստման եղանակ

Տաք կաթի մեջ ավելացնում ենք խմորիչը, շաքարավազը և թողնում մինչև պղպջակների առաջանալը:

Ապա ավելացնում ենք կարագը, մաղված ալյուրը:

Պատրաստում ենք խմորը, փակում այն սրբիչով և դնում տաք տեղ, որպեսզի բարձրանա:

Հասունացած խմորը բաժանում ենք 10 հավասար մասերի:

Գրտնակով հերթով բացում ենք խմորները: Շերտի մի ծայրին դնում ենք պանիրը, իսկ մյուս ծայրերի վրա անում ենք կտրվածքներ:

Այնուհետև սկսում ենք ռուլետի նման փաթաթել խմորները:

Կարկանդակները դնում ենք պերգամենտային թղթով պատված տապակի վրա:

Կարկանդակների վրա քսում ենք հարված դեղնուցը:

Եփում ենք ջեռոցում 200 աստիճանում 15 րոպե :