Մեքքայում ահաբեկչական փորձ է կանխվել


Մեքքայում ահաբեկչական փորձ է կանխվել
Հունիս 24 23:52 2017

Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայության աշխատակիցները Մեքքայում ահաբեկչության փորձ են կանխել: Այս մասին հայտնում է ադրբեջանական turan.az-ը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ի հրապարակած հայտարարությունը:

Նշվում է, որ ահաբեկչություն իրականացնելու փորձը կազմակերպված է եղել Ալ-Հարամ մզկիթում՝ արմատական իսլամիստների խմբավորման կողմից:

«Մահապարտ ահաբեկիչը ոստիկանների կողմից շրջապատված է եղել Մեքքայի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող տանը, սակայն կարողացել է գործի դնել պայթուցիկ սարքը, ինչի հետևանքով այդ տունն ավերվել է՝ վնաս հասցնելով 6 օտարերկրացիների և ոստիկանության 5 աշխատակիցների»,- նշվում է ՆԳՆ հայտարարության մեջ:



loading...