ՊՍԺ-ն պատրաստ է պայքարել Բեյլի տրանսֆերի համար


ՊՍԺ-ն պատրաստ է պայքարել Բեյլի տրանսֆերի համար
Հունիս 24 23:35 2017

Ֆրանսիական ՊՍԺ-ն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին:

Փարիզյան ակումբը չի կարողացել համաձայնության գալ «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի հետ և այժմ ցանկանում է բանակցություններ վարել ուելսցու հետ:

Եթե «Ռեալը» որոշի բաժանվել 27-ամյա կիսապաշտպանից, ապա ՊՍԺ-ն պաշտոնական առաջարկով կդիմի Բեյլի գործակալին,- հաղորդում է «AS»-ը՝ հղում անելով «Le Parisien»-ին:



loading...