Խորհուրդներ՝ դեզոդորանտը ճիշտ օգտագործելու համար


Խորհուրդներ՝ դեզոդորանտը ճիշտ օգտագործելու համար
Հունիս 24 23:27 2017

Նույնիսկ այնպիսի սովորական իրը, ինչպիսին դեզոդորանտն է, բավականին շատ գաղտնիքներ ունի։ Մենք այդ հիգիենիկ միջոցը օգտագործում ենք ամեն օր։ Մենք բազմաթիվ անգամ արել ենք այդ գործողությունը, սակայն, ամենայն հավանականությամբ, սխալ։

Ինչպե՞ս ճշտ օգտագործել դեզոդորանտը.

1. Հակաքրտինքային դեզոդորանտը պետք է քսել գիշերը, չոր, սափրված, մաքուր մաշկի վրա։ Ողջ խնդիրը նրանում է, որ դեզոդորանտի ակտիվ նյութերին ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի դրանք ներծծվեն։ Առավոտյան արդեն այն հրաշալի կաշխատի, երբ դուք սկսեք շարժվել և քրտնել։

2. Չի կարելի քսել դեզոդորանտը լողանալուց անմիջապես հետո, նույնիսկ եթե մաշկը շատ լավ չորացրել եք։ Պետք է սպասել 10 րոպե, իսկ հետո նոր օգտագործել դեզոդորանտ։ Այլապես ձեր հագուստի վրա կհայտնվեն սպիտակ բծեր։ Դրանք կհայտնվեն մաշկի մանր գեղձերից հեղուկի արտազատման արդյունքում։

3. Երբեք չի կարելի չարաշահել դեզոդորանտը և այն օգտագործել մեծ չափաքանակով։ Դեզոդորանտը կանանց համար կարող է դառնալ առողջական խնդիրների պատճառ։ Գիտնականները բացահայտել են, որ ալյումինիումի մեծ քանակություն պարունակող դեզոդորանտները կանանց մոտ կարող են առաջացնել կրծքի քաղցկեղ։ Պետք է փորձել օգտագործել ավելի բնական միջոցներ, որոնք չեն պարունակում ծանր մետաղներ։

4. Չի կարելի օգտագործել հակաքրտինքային դեզոդորանտ սպորտով զբաղվելիս կամ սաունայում։ Առատ քրտնարտադրությունը նման դեպքերում բնական երևույթ է և եթե դրան խոչընդոտել, դա կդառնա օրգանիզմում տոքսինների կուտակման պատճառ։



loading...