7 կարևոր նրբություն՝ ոտքերը սափրելու համար


7 կարևոր նրբություն՝ ոտքերը սափրելու համար
Հունիս 25 00:11 2017

Ինչի՞ց է պետք սկսել:
Ցանկալի է սափրել առավոտյան։ Առավոտյան մաշկն ավելի ձիգ և առաձգական է, ինչը ենթադրում է, որ այն վնասելու հավանականությունն ավելի քիչ է քան` երեկոյան:

Նախքան սափրելը` գոլորշիացնել մաշկը: Մինչ սափրելը հարկ է ոտքերը տաք ջրում պահել կամ գոլորշիով խոնավեցնել, որպեսզի մազերն ավելի փափուկ դառնան, մաշկը առաձգական և սափրելն ավելի դյուրին դառնա:


Պետք է գտագործել միայն սափրելու համար նախատեսված գել կամ փրփուր:Աղջիկներից շատերը ոտքերը սափրելու համար օգտագործում են մարմնի գել կամ ձեռքի տակ ունեցած շամպույն, որը մեծ սխալ է: Միայն սափրելու համար նախատեսված գելերն ու փրփուրներն են, որ առավելապես մշակում են մաշկն ու մազերը: Բացի այդ, սափրելու գործընթացն է հեշտանում և հանգստացնում է գրգռված մաշկը:

Սափրել պետք մազի աճի ուղղությամբ` այլ ոչ թե հակառակը։ Առաջին հայացքից անտրամաբանական է թվում, բայց մազերի ուղղությամբ սափրումը թույլ է տալիս, որպեսզի հետագայում մազերը չներաճեն :Հակառակ ուղղությամբ սափրելու դեպքում վնսվում է մազարմատը:


Անգամ, եթե հետևեք նշված բոլոր ցուցումներին միևնույն է մաշկը գրգռվում է և այն պետք է խնամել: Սափրելուց հետո հարկ է մաշկը պատել սառեցնող քսուկով կամ հատուկ կրեմներ օգտագործել, որոնք նախատեսված են հենց սափրելուց հետո օգտագործելու համար: Խուսափեք սպիրտ պարունակող խնամքի միջոցներից, որը կկարմրեցնի ու քոր կառաջացնի:



loading...