Քասախ գյուղում իժ տեսակի օձ է հայտնաբերվել


Քասախ գյուղում իժ տեսակի օձ է հայտնաբերվել
Հունիս 24 22:25 2017

Կոտայքի մարզի Քասախ գյուղի Վ. Տերյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են երևանյան իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: