Այշվարյա Ռայի գեղեցկության գաղտնիքները


Այշվարյա Ռայի գեղեցկության գաղտնիքները
Հունիս 25 02:02 2017

- Այշվարյայի մաշկը հակված է յուղոտության, դա հնդիկ կանանց մշտական խնդիրներից մեկն է: Դրա համար դերասանուհին կաթից և բանանից դիմակներ է օգտագործում, իսկ մարմնի համար՝ մեղրով և հնդկական եթերային յուղերով լոգանքներ:
-Այշվարյան հիմնականում օգտագործում է տնային պայմաններում պատրաստած կոսմետիկա:
-Առողջ սնունդ: Արդեն երկար տարիներ դերասանուհին հրաժարվել է մսից, միայն հազվադեպ դեպքերում կարելի է ձուկ ուտել: «Գաղտնիքներն ինձ անցել են մայրիկիցս: Նա ինձ սովորեցրել է ճիշտ սնվել, ուտել պարզ և թարմ սննդամթերք»,- նշում է դերասանուհին:

-Դերասանուհու մազերի գույնը բնական է, նա դեմ է մազերը ներկելուն, դա վնասում է մազերի կառուցվածքին: Վարսահարդարիչը և վարսերի հարդարման համար նախատեսված մյուս միջոցները նույնպես արգելվածների շարքից են: Միայն բնական մթերքներից դիմակներ:
-Առողջ քուն և ճիշտ ռեժիմ: Իր գեղեցկության գլխավոր գաղտնիքը Այշվարյան համարում է բավարար քունը: Անգամ ծանրաբեռնված ռեժիմի հետ դերասանուհին հասցնում է ժամանակ տրամադրել հանգստին և քնելուն: