Ռոնալդուն Նոր Զելանդիայի հետ խաղում նոր ցուցանիշ է գրանցել


Ռոնալդուն Նոր Զելանդիայի հետ խաղում նոր ցուցանիշ է գրանցել
Հունիս 24 21:51 2017

Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Կոնֆեդերացիաների 2017թ. գավաթի խաղարկության 3-րդ տուրի՝ Նոր Զելանդիայի ընտրանու հետ խաղում գոլ խփելով յուրօրինակ ցուցանիշ է գրանցել:

Վերջինս հեղինակել է իր 75-րդ գոլը Պորտուգալիայի ընտրանու կազմում և ընդգրկվել Եվրոպական հավաքականների պատմության լավագույն ռմբարկուների ցանկում:

Ֆուտբոլիստն այդ ցուցանիշով կիսում է երկրորդ տեղը Հունգարիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Շանդոր Կոչիշի հետ: Եվրոպական հավաքականների պատմության լավագույն ռմբարկուն Ֆերենց Պուշկաշն է, ով իր ակտիվում գրանցել էր 84 գոլ:

Բացի այդ, պորտուգալացին ճանաչվել է Նոր Զելանդիա-Պորտուգալիա խաղի լավագույն ֆուտբոլիստ:



loading...