Հոգեբանական հորոսկոպ


Հոգեբանական հորոսկոպ
Հունիս 24 21:22 2017

Խոյ
Դրական. հիանալի նշան է, որը կարողանում է հոգալ, կարեկցել: Նրանք չեն մոռանում հարազատների և ընկերների ծննդյան տոները: Դժվարին պահերին միշտ ներկա են, որոնց ուսին հնարավոր է հենվել: Ամուսնության մեջ Խոյը միշտ աշխույժ է:
Բացասական. Խոյերը պետք է լավ կշռադատեն, մինչ որևէ որոշում կայացնելը: Խոյ, խուսափի´ր հիմնական մեղքից` եսակենտրոնությունից ու եսասիրությունից: Սովորի´ր բռնած գործը ավարտին հասցնել:


Ցուլ
Դրական. խաղաղ անձնավորություն է: Ուժն ու հնարավորությունները հստակ որևէ բանի վրա կենտրոնացնելու ունակության շնորհիվ հեշտությամբ է հաջողության հասնում: Ժամանակին հասցնում է ավարտել համառություն ու ժամանակ պահանջող գործերը: Ամուսնանալիս նրանք հազվադեպ են բաժանվում, հավատարիմ են, եթե ոչ սեռական հարցերում, ապա գոնե` հոգևոր:
Բացասական. Համառություն, անտարբերություն, եսասիրություն. Ահա որոնք են Ցուլի հիմնական թերությունները: Հաջորդ թերությունը գերզգուշավորությունն է: Եթե նրան ինչ-որ բան չի հաջողվում, ապա միայն անվստահության և հնարավորությունից չկարողանալու պատճառով:


Երկվորյակ
Դրական. արագ մտածելու շնորհիվ ունակ են տեսնելու առարկաների երկու կողմն էլ: Նրանք հրաշալի հիշողություն ունեն. հիանալի գրող, խմբագիր, հրապարակախոս ու վաճառական են: Մերկուրին հովանավորում է նաև ուսուցիչ, հաշվապահ և թարգմանիչ Երկվորյակներին: Կանայք լավ տնտեսուհիներ են, իսկ տղամարդիկ` լավ դիվանագետներ, փաստաբաններ և հռետորներ:
Բացասական. նրանց պետք է վերագրել անկազմակերպ լինելը, ուշադրությունը կենտրոնացնել չկարողանալը, էներգիան անիմաստ վատնելը: Նրանք հակված են մտավոր հյուծվածության, այդ իսկ պատճառով պետք է զգուշանան անկանոն կյանք վարելուց:


Խեցգետին
Դրական. չնայած Խեցգետինը նյարդային է, սակայն նրանց մեծ մասը հայրական և մայրական հոգատարություն է ցուցաբերում շրջապատի հանդեպ. ռիսկային գործերում առաջնորդ են ու համառ: Նրանք մի մեծ արժանիք ունեն` համբերություն, ինչի շնորհիվ էլ կարողանում են շատ խոչընդոտներ հաղթահարել: Խեցգետինը կարող է չափազանց խնայող, ողջամիտ ու աշխատասեր լինել:
Բացասական. նրանք անհանգստության և վախի զոհերն են: Պետք է հաղթահարեն այն սահմանափակումները, որոնք հենց իրենք են ստեղծում: Խեցգետինը պետք է խուսափի շատակերությունից և ալկոհոլի չարաշահումից: Հարկավոր է սովորել լսել քննադատությունը:


Առյուծ
Դրական. տիպիկ Առյուծը իշխող է և ազնվազարմ, տիրապետում է կատարողական հմտությունների: Նա ծնվել է ղեկավարելու կամ էլ հետևելու, որ ամեն ինչ կարգին լինի: Բավական գրավիչ է և երբ հարկավոր է նպատակին հասնել, նրա հմայքին հնարավոր չէ դիմանալ: Նպատակին հասնելու համար Առյուծին պետք էլ չէ շատ ջանք գործադրել, քանի որ մարդիկ պաշտում ու ամեն ինչում օգնում են նրան:
Բացասական. քանի որ երկնային կառավարիչներն այսքան դրական հատկանիշներով են օժտել Առյուծին, նա պետք է զգուշանա և ինքնավստահ չդառնա: Նա այնքան է սիրում, երբ մարդիկ միանում են իր ծրագրերին, որ երբեմն չի գիտակցում, որ նրանցից քչերը հանուն դրա կհրաժարվեն իրենց «ես»-ից:


Կույս
Դրական. տրամաբանող են ու համակարգված, բայց ավելի շատ ինտելեկտուալ են, քան հուզական, առավել պրակտիկ, քան զգացմունքային: Նրանք կարող են իրենց վրա մեծ պատասխանատվություն վերցնել: Ընկերների հետ հարաբերություններում այնքան էլ շռայլ չեն գովաբանություններ անելիս, սրտացավ ու կարեկից չեն, սակայն համառ են և անկեղծ խորհուրդներ են տալիս:
Բացասական. տիրապետելով մարդկանց լավ ճանաչելու կարողությանը` չպետք է վերածվեն ինտելեկտուալ սնոբների: Օժտված են վերլուծական մտքով, բայց չպետք է չափազանց քննադատաբար վերաբերվեն մարդկանց:


Կշեռք
Դրական. անկեղծ, ազնիվ ու ուշադիր նշան է: Նրանք գեղագիտական արժեքների կրողներ են, վարքի մեջ կշռադատող և հավատարիմ` ընկերության մեջ: Այս նշանի կանայք ընտելանում են ամուսինների պահանջներին. այս ունակությունն էլ նպաստում է նրանց նկատմամբ հաճելի և սրտառուչ ազդեցություն ունենալ:
Բացասական. Կշեռքը ձգտում է պիտանի լինել ուրիշներին, համաձայնության և ներդաշնակության մթնոլորտ ստեղծել և այնքան է դրանով տարվում, որ կորցնում է անհատականությունը: Կշեռքները պետք է ձգտեն ոչ միայն երազել, այլև լինել առավել պրակտիկ և իրականություն դարձնել ստեղծագործ գաղափարները:


Կարիճ
Դրական. այս նշանի մարդիկ միշտ հոգեպես հավատարիմ են, եթե նույնիսկ արտամուսնական կապի մեջ են: Իրենց տանը Կարիճները «պաշտպանված մթնոլորտ» են ստեղծում` կարծես հսկելով իրենց ամրոցը: Ընտանիքում նրանք հրաշալի տնտեսողներ են, գործերում` խելացի: Կին-Կարիճները հաճախ են ղեկավար պաշտոններ զբաղեցնում. Հիանալի ծնողներ են, թեև փոքր ինչ խիստ են ու պահանջկոտ:
Բացասական. սեփական հաջողութան մրցավազքում ջանհք չեն խնայում, ինչն էլ նրանց «քաղաքում» է բարոյապես և ֆիզիկապես: Այդ ժամանակ բարկությունը ամուսնու վրա են «թափում»: Թեև որոշ խելացի Կարիճներ այնպիսի ամուսին են ընտրում, ով կօգնի խուսափել այդ ծայրահեղություններից:


Աղեղնավոր
Դրական. այս նշանի մարդիկ իսկական ընկերներ են` հավատարիմ ու նվիրված: Նրանց հետ իրոք կարող են խոսել ոչ միայն կենցաղային, այլև փիլիսոփայական, կրոնական, գիտական, քաղաքական հարցերի մասին: Աղեղնավորը բավականին բարյացակամ է, ազնվազարմ ու ռոմանտիկ: Լավ ծնողներ են ու շատ լավ են հոգում ընտանիքի կարիքները:
Բացասական. սովոր են ճախրել երկնքում: Հարկ է, որ սովորեն առավել պրակտիկ լինել ու Երկիր իջնել: Նրանք պետք է տարբերեն կոպտությունը անկեղծությունից: Չափազանց լավատես են, ամեն ինչ թողնում են ինքահոսի:


Այծեղջյուր
Դրական. կազմակերպված են, հավատարիմ ու վստահելի ընկեր են: Հոռետես են և իրենց ճակատագրի տերն են: Հորոսկոպի նշաններից Այծեղջյուրն ամենահամբերատարն է: Կարիերա բառը այս նշանի հոմանիշն է: Տղամարդ-Այծեղջյուրներն ամենալավն են հոգ տանում ընտանիքի մասին, իսկ կանայք շատ լավ մայրեր ու տնային տնտեսուհիներ են, թեև նույնիսկ մի քիչ խիստ են երեխաների հանդեպ:
Բացասական. ամենալուրջ թերությունը մելամաղձոտությունն է: Նրանք սարսափով են նայում ապագային: Հնարավոր չէ մոռանալ Այծեջյուրի եսասիրության մասին, որ կարող է ավելորդ տանջանք պատճառել դիմացինին:


Ջրհոս
Դրական. Ջրհոսը բարի, օգնության հասնելու պատրաստ, նուրբ նշան է: Այս նշանի տակ ծնվածները հատկապես գոհ են այն ժամանակ, երբ խորհրդի համար դիմում են իրենց: Համեստ են և հազվադեպ են ձգտում առավելության հասնել ընկերների նկատմամբ: Սիրո մեջ շատ հավատարիմ են և նվիրված են հոգեպես, բայց երբեմն զուսպ են և չեն սիրում արտահայտել զգացմունքները:
Բացասական. Ջրհոսի հաջողությանը վտանգ է սպառնում հատկապես այն հանգամանքը, որ վատնում են իրենց ունակությունները` ձգտելով հասարակության մեջ առավել ծանրակշիռ դիրք գրավել. նրանք շատ են խոսում ապագայի մասին, բայց ոչ միշտ են նրանց գաղափարներն իրականություն դառնում:


Ձուկ
Դրական. դրական շատ հատկանիշներ ունեն, բայց ավելի շատ են պայքարում դրանք դրսևորելու համար, քան մյուսները: Նրանց մտադրությունները սովորաբար ազնիվ են: Սիրում են բնության գեղեցկությունը: Նրանց մեջ լավ զարգացած է հումորի զգացումը, հաճախ աշխատանքում չափից դուրս բարեխիղճ են, բայց պետք է սովորեն առավել մեթոդիկ ու կազմակերպված լինել: Պետք է նաև հավատան իրենց և իրենց հնարավորություններին, վստահեն ինտուիցիային:
Բացասական. հավանաբար նրանց ամենամեծ թերությունը մյուսների համար թերություն չհամարվի, բայց դա Ձկների համար բացասական գիծ է. նրանք ավելի շուտ կփակվեն իրենց հորինած աշխարհում, քան դեմ առ դեմ կհանդիպեն իրականությանը: Առավել հանգիստ կլինեն, եթե սովորեն ապրել առօրյա կյանքով:



loading...