Հրդեհ Տափերական գյուղի մանկապարտեզում


Հրդեհ Տափերական գյուղի մանկապարտեզում
Հունիս 24 20:41 2017

Հունիսի 24-ին, ժամը 17:55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տափերական գյուղի մանկապարտեզից լսվել է պայթյունի ձայն, որին հաջորդել է հրդեհը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:04-ին, մարվել՝ 19:06-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: