“Սասնա ծռեր”-ի երկու անդամներ կտեսակցեն հարազատներին


“Սասնա ծռեր”-ի երկու անդամներ կտեսակցեն հարազատներին
Հունիս 24 20:33 2017

“Սասնա ծռեր” խմբի անդամներ Վարդան Գերավետյանը եւ Արամ Հակոբյանը կտեսակցեն իրենց հարազատներին։ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը․

Այս մասին “Ա1+”-ին հայտնեց նրանց պաշտպան Դավիթ Գյուրջյանը։

“Սասնա ծռեր”-ից անջատված 18 անձանց մասով դատական առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին։

Դավիթ Գյուրջյանի պաշտպանյալներից է նաեւ Գագիկ Եղիազարյանը․

Նրա եւ եւս 13-ի մասով դատական նիստերն արդե սկսել են։

Գագիկ Եղիազարյանի տեսակցությունների վրա դրված արգելքը վերացնելու միջնորդությունը կներկայացվի դատական նիստի ընթացքում։

Գործով դատական նիստը նշանակված է հունիսի 28-ին։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանը Գագիկ Եղիազարյանին 6 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից՝ դատավորի օրինական պահանջներին չենթարկվելու՝ տեղից խոսելու համար։