Ազատվեք ավելորդ կիլոգրամներից. մինուս 12 կիլոգրամ՝ մեկ ամսում


Ազատվեք ավելորդ կիլոգրամներից. մինուս 12 կիլոգրամ՝ մեկ ամսում
Հունիս 24 20:17 2017

Առաջարկում ենք նիհարելու բավականին ազդեցիկ մեթոդ, որը կօգնի ձեզ առանց առողջությանը վնաս պատճառելու ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Առաջին հերթին հարկավոր է յուղալի ուտեստները փոխարինել ոչ յուղալի կերակուրներով, հրաժարվել ալկոհոլի, քաղցրավենիքի եւ ապխտած կերակրատեսակների օգտագործումից:
Նիհարեք 12 կիլոգրամ՝ մեկ ամսում


Նախաճաշին հարկավոր է ուտել վարսակաշիլա, մեկ միրգ եւ խմել թեյ, սուրճ՝ առանց շաքարի:
Ճաշի ժամին անհրաժեշտ է օգտագործել խաշած ձուկ կամ եփած հավի կրծքամիս եւ բանջարեղեն: Կարելի է նաեւ բանջարեղենային ապուր եւ բորշչ ուտել:
Ընթրիքին նախընտրելի են սպիտակուցային ուտեստները (ձուկ, միս, կաթնաշոռ): Հիշեք, որքան շուտ ընթրեք, այքան ավելի լավ:
Իսկ հավելյալ սնվելու համար պետք է միրգ, բանջարեղեն, չորամրգեր, յոգուրտ եւ ոչ յուղալի կաթնաշոռ ուտել:


Նշենք, որ ընթրելը պարտադիր է, բայց նախընտրելի է մինչ ժամը 18–19, քանի որ դրանից հետո կերած ամեն մի կտորը կուտակվում է որպես ճարպ:
Սովորաբար օրվա ընթացքում մարդիկ շատ քիչ են ուտում եւ սնվում են երեկոյան ժամերին՝ աշխատանքից հետո: Սա մեծ սխալ է եւ պետք է հրաժարվել այս սովորությունից: Ժամը 19-ից հետո կարելի է կեֆիր, մածուն կամ ոչ յուղալի կաթ խմել:
Իհարկե, չպետք է մոռանալ նաեւ քայլելու, ակտիվ շարժվելու կամ առավոտյան վազելու ու մարզվելու մասին, որը ձեզնից կխլի ընդամենը 15–20 րոպե: Կամ շաբաթական մի քանի անգամ հարակվոր է այցելել մարզասրահ:
Առաջին մեկ ամսվա ընթացքում սովորաբար նիհարում են 12կգ., իսկ հետո 5–6կգ՝ ամսական: Վեց ամսվա ընթացքում կարելի է ազատվել 30կգ.-ից:
Բնականաբար, նման արդյունքի հասնելու համար ամենօրյա աշխատանք եւ չարչարանք է պետք, բայց ձեր առողջությունն ու գեղեցկությունը ավելի թանկ արժեն: