Ամերիկյան նահանգներից մեկում սխալմամբ օրենք են ընդունել, որը հղի կանանց թույլատրում է սպանել


Ամերիկյան նահանգներից մեկում սխալմամբ օրենք են ընդունել, որը հղի կանանց թույլատրում է սպանել
Հունիս 24 19:19 2017

ԱՄՆ-ի Նյու Համփշիր նահանգի օրենսդիր մարմնի անդամների կողմից սխալ մշակման արդյունքում ընդունվել է օրենքի նախագիծ, որն իր սխալ բովանդակությամբ նմանը չի ունեցել մինչ այսօր, գրում է Huffington Post-ը։ Օրենքում ասվում է. «Ցանկացած գործողություն, որը կկատարվի հղի կնոջ կամ բժշկի կողմից, չի դիտարկվի որպես 2-րդ կարգի սպանություն կամ սպանություն՝ անզգուշության բացակայության պատճառով»։ Ըստ թերթի՝ այս արտահայտությունը, որը վերաբերում է աբորտներին, պարզապես անփութության արդյունք է, այլ ոչ դիտավորություն։ Օրինագիծը հասցրել էին հավանության արժանացնել Կոնգրեսի 2 պալատներում։ Այդուհանդերձ, սխալը նկատվել է, և հանրապետականներն այն ուղղել են, մինչև որ կհասներ նահանգապետի կողմից վավերացվելուն։