ԱՄՆ-ում աճուրդում կվաճառեն Ալ Կապոնեի հեղինակած երգը


ԱՄՆ-ում աճուրդում կվաճառեն Ալ Կապոնեի հեղինակած երգը
Հունիս 24 18:25 2017

Մասաչուսթեսում աճուրդի է հանվել երգը, որի հեղինակը ամերիկացի լեգենդար գանգստեր Ալ Կապոնեն է։ Երգը նա գրել է Ալկատրաս բանտում պատիժը կրելիս, փոխանցում է BBC-ն։

Խոսքը «Յումորեսկա» երգի մասին է։ Այն նախատեսվում է վաճառել ավելի քան 20 հազար դոլար։

Ալկատրասում գտնվելու ժամանակ Ալ Կապոնեն մեկ ամբողջ տարի խնդրել է թույլ տալ դատապարտյալներին երաժշտական գործիքներ նվագել։ Թույլտվություն ստանալով՝ գանգստերը ստեղծել է The Rock Islanders խումբը, որտեղ բանջո էր նվագում։

Աճուրդի կհանվեն նաեւ Ալ Կապոնեի գրպանի ժամացույցը, գանգստեր Ջոն Գոթիի գրած նամակը, Բոնի Փարքերին եւ Քլայդ Բերոուին պատկանող ոսկյա զարդերը։

Ալ Կապոնեն կալանավորվել է 1931 թվականին։ Նրան դատապարտել են 11 տարվա ազատազրկման Ալկատրասի բանտում՝ հարկերը չվճարելու մեղադրանքով։ Գանգստերն ազատության մեջ է հայտնվել 7 տարի անց, երբ կորցրել էր ազդեցությունը։ Ալ Կապոնեն իր մահկանացուն կնքել է 1947 թվականի հունվարին, 48 տարեկանում։